ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ղուկասյանի և ոստիկանների միջև լեզվակռիվ է եղել

Ղուկասյանի և ոստիկանների միջև լեզվակռիվ է եղել
17.01.2014 | 00:16

Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին, ինչը վերջինս irates.am-ի հետ զրույցում հերքեց։ Այս առնչությամբ Գյումրու մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում։ Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է։
Հայտնի հեղինակություն Ասոյի հուղարկավորության օրը Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզի ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության միջև բախում է տեղի ունեցել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ վիճաբանությանը ներկա չի եղել մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը։ Նախկին քաղաքապետն իր թիմակիցներով ցուցադրաբար մեջքով է կանգնել դեպի բարձրաստիճան ոստիկանները, ի նշան արհամարհանքի, ինչը վերջիններս չեն հանդուրժել, և բանը հասել է միմյանց վրա զենք բարձրացնելուն ու հայհոյելուն։ Փոխոստիկանապետերից մեկին այս ամենը դուր չի եկել, և նա հրահանգել է ոստիկաններին գնալ ու պատժել Վարդան Ղուկասյանին։ Տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանի տան խուզարկության ժամանակ լեզվակռիվ է եղել, ինչի հետևանքով 6-րդ վարչության աշխատակիցը ոտքով հարվածել է նախկին քաղաքապետին։ Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է։ Դրանից հետո ոստիկանները հեռացել են։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ